Լոս Անջելեսի փողոցներում փորձարկել են ջրածնով աշխատող Hyperion XP-1 նորագույն մոդելը
Ամերիկյան Hyperion Motors ընկերությունը որոշել է Լոս Անջելեսի ընդհանուր օգտագործման փողոցներում փորձարկել ջրածնով աշխատող XP-1 սուպերքարը:
Այս մասին հայտնում է Autonews-ը՝ ներկայացնելով, որ ֆուտուրիստական դիզայնով երկդռնանի նորույթի լուսանկարները, որոնցում մեքենայի արտաքինը քողարկված է: Ինժեներները պնդում են, որ մեքենան համալրված է առաջատար տիեզերական գործակալությունների տեխնոլոգիաներով, որոնք հարմարեցված են փողոցային երթևեկությանը:
Սպորտային մեքենայի կմախքը պատրաստված է մետաղային համադրությունից, որի կազմում ընդգրկված է ածխածնային մանրաթել և տիտան: Նորագույն մեքենան կշում է 1248 կգ: Մեքենայի սրահում տեղակայված է 98 դյույմ անկյունագծով հսկայական ճկվող էկրան:
Hyperion XP-1-ը համալրվել է վառելիի բջիջների հիման վրա աշխատող ուժային համակարգով, որն էներգիա է արտադրում ջրածնի և թթվածնի միջև քիմիական ռեակցիայի արդյունքում: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.2 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 356 կմ/ժամ:
Մեքենայի սերիական արտադրությունը կմեկնարկի 2022 թվականին: Արտադրությունը կսահմանափակվի 300 օրինակով: Սպորտային մեքենայի գինը դեռևս չի բացահայտվում:
Կարծիքներ