Ռուսաստանում արձանագրվել է աշխարհում առաջին անգամ H5N8 թռչնագրիպով մարդու վարակման դեպք
Ռուսաստանի հյուսիսում գտնվող թռչնաբուծական գործարանի աշխատակիցներից 7-ի մոտ նոր տեսակի թռչնի գրիպ է հայտնաբերվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
««Վեկտոր» գիտական կենտրոնի գիտնականները թռչնագրիպի տվյալ տեսակի գենետիկ նյութ են հայտնաբերել աշխատակիցներից 7-ի մոտ»,- հայտնել է Պոպովան՝ նշելով, որ ողջ աշխարհում դա առաջին դեպքն է աշխարհում, երբ տվյալ վիրուսը A(H5N8) հայտնաբերվում է մարդու մոտ:
Պոպովայի խոսքով՝ մարդկանց և կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել:
«Վարակված անձինք իրենց լավ են զգում: Կլինիկական ընթացքը նրանց մոտ թեթև է անցնում: Գիտնականներին հաջողվել է նաև նկատել նրանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունը և իմունային արձագանքը վիրուսի նկատմամբ»,- ասել է Պոպովան:
Նոր տեսակի թռչնագրիպի՝ մարդուց մարդուն փոխանցման դեպքեր դեռևս չեն գրանցվել:
Կարծիքներ