Բանկի սպասասրահում գողություն է կատարվել. 60-ամյա կնոջը բերման են ենթարկել
Մայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 հազար դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:
60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ