Իրանն ու Չինաստանն ընդգծել են ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին և Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Չժաոսուն ընդգծել են երկու երկրների ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ օգնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները դադարեցնելու շուրջ բանակցություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն:
Փոխարտգործնախարարները հանդիպել են Պեկինում՝ Իրանի նախագահ Ռաիսիի՝ Չինաստան այցի շրջանակում:
Երկու երկրների փոխարտգործնախարարները կարևորել են բոլոր կողմերի համար 2015-ի՝ դժվարությամբ ձեռք բերված միջուկային համաձայնագրի շրջանակներում իրենց խոստումներին հավատարիմ մնալը: Նրանք նշել են, որ դա պետք է զուգորդվի գործնական միջոցառումներով:
Փոխարտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային, միջազգային նշանակության հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը:
Կարծիքներ