Մեկնարկել է «Խոսում է Սևանը» իրազեկման բարձրացման արշավը

Մեկնարկել է «Խոսում է Սևանը» իրազեկման բարձրացման արշավը

Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է Խոսումէ Սևանը իրազեկման բարձրացման արշավը: Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Սևանա լճի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ, հասարակությանը ներգրավել այդ խնդիրների լուծման գործընթացում և փորձել փոխել բացասական հետևանքներ ունեցող վարքագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում