Մեկ գործողություն վճռեց հանդիպման ելքը․ Արտետա

Մեկ գործողություն վճռեց հանդիպման ելքը․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0-1):

 Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Շատ վրդովված եմ․․. Կարծում եմ, որ մենք կարող էինք շատ ավելի լավ հանդես գալ այս խաղում: Մեկ գործողություն վճռեց հանդիպման ելքը։ Խաղը լարված էր, բայց մեկ քայլը փոխեց ամեն ինչ։ Կարծում եմ՝ գոլ խփելու դեպքում կարող էինք շատ ավելի լավ գործել այս պահին, ավելի կարգապահ խաղալ։

Մենք հստակ պահեր ունեինք, բայց գոլ չխփեցինք։ Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ դրական բաներ վերցնել այս խաղից՝ ինչպես պատրաստվեցինք, ինչպես պայքարեցինք։ Այս թիմին հաղթելը շատ դժվար է, բայց մենք պայքարեցինք մինչև վերջ։

Վճռական պահին կարևոր հանդիպումներում պետք է իրավիճակը փոխել ձեր օգտին։ Ահա թե ինչպես են հաղթում այսպիսի հանդիպումները»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում