Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին

Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ արտասովոր ոչինչ չկա այն հանգամանքի մեջ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համար:

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում խոսելով այս մասին՝ ՀՀ վարչապետը հավելել է, որ երբ անհրաժեշտ է եղել, ինքն էլ է շնորհակալություն հայտնել։

«Ես մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը հայտնել եմ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»,- ասել է վարչապետն ու հավելել, որ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի։

Փաշինյանը վստահեցրել է, որ որպես վարչապետ որդեգրել է այդ գիծն ու տանելու է այն առաջ:

«Եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում