Մեքսիկայում սպանվել է Խալիսկոյի նախկին նահանգապետը
Մեքսիկայի Խալիսկո նահանգի նախկին նահանգապետ Արիստոտելիս Սանդովալը սպանվել է առողջարանային Պուերտո Վալարտա քաղաքում, ասել է պետության ղեկավար Էնրիկե Ալֆարոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խորը ցավով հայտնում եմ, որ որոշ ժամանակ առաջ մեր նահանգի նախկին նահանգապետ Արիստոտելիս Սանդովալն ուղիղ հարձակման զոհ է դարձել Պուերտո Վալարտայում: Ցավոք, նա մահացել է: Ցավակցում եմ նրա ընտանիքին այս դժվարին պահին»,- գրել է նա Twitter-ում:
Նա հայտնել է, որ հանձնարարել է պետական անվտանգության մարմիններին ժամանել եւ հետաքննություն անցկացնել: Խալիսկո նահանգը վեց շրջաններից մեկն է, որին բաժին է ընկնում Մեքսիկայում կատարվող սպանությունների կեսը:
Կարծիքներ