Վենեսուելան արագ հակազդման ուժեր է ուղարկել Կոլումբիայի հետ սահման
Վենեսուելայի իշխանություններն արագ հակազդման զորքերի ստորաբաժանումներ են ուղարկել Ապուրեի նահանգի շրջաններ, որոնք հարում են Կոլումբիայի հետ սահմանին, որտեղ ավելի վաղ տեղի են ունեցել բանակի ընդհարումներ հարեւան երկրից ապօրինի զինված խմբավորումների հետ: Ապրիլի 7-ին համապատասխան հայտարարությունը Twitter-ի իր Էջում զետեղել Է Վենեսուելայի Բոլիվարյան ազգային զինված ուժերի Ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը:
«Բոլիվարյան ազգային զինված ուժերի Ռազմավարական օպերատիվ հրամանատարությունն արագ հակազդման զորքեր Է ծավալում Ապուրեի նահանգում զինված անկանոն ահաբեկչական խմբերի դեմ մշտական պայքարի համար, որոնք ներքաշված են Կոլումբիայից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ»,- ասված Է տեքստում:
Ապրիլի 4-ին Վենեսուեայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է ականադաշտերի վերացման հարցում օգնության խնդրանքով ՄԱԿ-ին դիմելու մտադրության մասին, որոնք ապօրինի զինված կազմավորումները թողել են Կոլումբիայի հետ սահմանին: Նրա կարծիքով՝ խոսքը վերաբերում Է հարեւան պետությունից «պատերազմի արտահանմանը Վենեսուելայի խաղաղ տարածք»:
Մարտի վերջին Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտնել Է սահմանամերձ շրջաններում զինված խմբավորումների ոչնչացման մասին: Ընդհարումների ընթացքում զոհվել են մի քանի վենեսուելայցի զինծառայողներ: Նախարարի խոսքով՝ ելուզակային կազմավորումներն զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, շորթումներով, մարդկանց առեւանգումներով, մարդավաճառությամբ, դեռահասների սեռական շահագործմամբ, մաքսանենգությամբ եւ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ