Բայդենը կիբերհարձակումներն ԱՄՆ ազգային անվտանգության համար աճող վտանգ է համարում
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կիբերհարձակումները համարում է ԱՄՆ ազգային անվտանգության համար աճող վտանգ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:
Նա ընդգծել է, որ կիբերանվտանգության հետ կապված հարցերն ԱՄՆ կառավարության համար առաջնահերթ կարևորություն ունեն և առաջիկա ամիսներին Բայդենի վարչակազմն այդ հարցին ավելի մեծ ժամանակ կհատկացնի:
Կարծիքներ