ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 600 մլն եվրո՝ առանց որևէ պայմանի
Եվրամիությունը որոշել է 1,2 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Ընդ որում, 600 մլն եվրոյի չափով առաջին տրանշը կվճարվի առանց լրացուցիչ պայմանների։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դա քննարկվել է նախագահ Զելենսկու և Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հանդիպման ժամանակ։
Զելենսկին նշել է, որ այդ օգնությունը հատկացնելու որոշումն ազդանշան է ֆինանսական շուկաների համար և օգնելու է պահպանել Ուկրաինայի տնտեսության կայունությունը։
Վալդիս Դոմբրովսկիսն իր հերթին ասել է, որ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով շտապ մակրոֆինանսական օգնության տրամադրումը պետք է ազդանշան լինի ներդրողներին այն մասին, որ Ուկրաինայից միջոցները հանելու պատճառ չկա:
Հիշեցնենք, որ աշնանը ևս Ուկրաինան ստացել է ԵՄ-ից մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 մլրդ եվրոյի չափով, որը նույնպես բաժանվել է երկու տրանշի։
Կարծիքներ