BTS-ը ճանաչվել է 2020-ի ամենավաճառվող խումբը

BTS-ը ճանաչվել է 2020-ի ամենավաճառվող խումբը

Ըստ ձայնագրման համաշխարհային երաժշտական արդյունաբերությունը ներկայացնող կազմակերպության (IFPI)՝ հարավկորեական BTS-ը ճանաչվել է 2020 թվականի ամենավաճառվող խումբը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, 2020 թվականին խումբը թողարկել է երկու ալբոմ՝ Map of the Soul:7-ը և Be-ն, որոնք ամբողջ տարվա ընթացքում գլխավորել են հիթ շքերթները։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սահմաններից դուրս նրանք առաջին արտիստներն են, որոնք արժանացել են այս կոչմանը։ 

Երկրորդ ամենավաճառվող արտիստը ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն է։ Երրորդ տեղում ամերիկացի ռեփեր Դրեյքն է, չորրորդում՝ The Weeknd-ը, իսկ հինգերորդ տեղում՝ երիտասարդ երգչուհի Բիլի Այլիշը։