«Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի հաղթողները դրամական մրցանակ և պարգևներ ստացան․ ֆոտո

«Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարի հաղթողները դրամական մրցանակ և պարգևներ ստացան․ ֆոտո

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մրցանակակիրները պարգևատրվեցին։

 

Մրցաշարի անցկացման հեղինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում շեշտեց, որ այս մրցաշարը պետք է տեղի ունենա ամեն տարի պարտադիր կերպով։ Ըստ գաղափարի` «Վարչապետի գավաթ» մրցաշարը ունենալու է 4 մարզաձև` հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ Իսկ հեծանվային մրցույթի հետ կապված երկարաժամկետ նպատակը, ըստ վարչապետի, հեծանվավազքը Սևանա լճի շուրջ կազմակերպելն է։

 

Հեծանվավազքի 1-ին մրցաշարի ամենաարաագ հեծանվորդը Արա Սարգսյանն է։

 

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Կազմակերպման աշխատանքներին աջակցել են առողջապահության նախարարությունը և ոստիկանությունը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում