Սլովակիայի ֆուտբոլի առաջնություն․ Բիչախչյանը դուբլի հեղինակ դարձավ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում: Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ժիլինան» արտագնա խաղում մրցեց մրցաշարային աղյուսակի առաջատարի` «Սլովանի» հետ:
Վահան Բիչախչյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով խաղի 11-րդ և 38-րդ րոպեներին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով:
Կարծիքներ