Իսրայելը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իրանին հարձակման դեպքում
Իսրայելը պատասխան տալու հնարավորություն ունի Իրանի կողմից հարձակման դեպքում: Ինչպես հայտնում է rusjev.net-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոհենը տեղի Makor Rishon թերթի կազմակերպած ասուլիսի ժամանակ:
Իսրայելցի նախարարի խոսքով՝ Թեհրանն Իսրայելի ոչնչացման կոչեր է հնչեցնում, ձգտում է միջուկային զենք ձեռք բերել և զորակազմ տեղակայել Իսրայելի հյուսիսային սահմաններին: «Սակայն Թել-Ավիվը դա թույլ չի տա»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Մեկնաբանելով երկու երկրների միջև առաջացած լարվածությունը՝ նախարարը նշել է, որ Իսրայելը հնարավորություն ունի պաշտպանվել Իրանի հարձակումներից:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կողմից սխալ քայլի դեպքում Իրանն այնպիսի պատասխան կտա, ինչը կհանգեցնի Հայֆայի և Թել Ավիվի ոչնչացմանը:
Կարծիքներ