Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ Brexit-ի պայմանավորվածությունները խախտելու համար

Եվրահանձնաժողովը վարույթ է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ՝ Brexit-ի պայմանավորվածությունները խախտելու համար

Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի հետ վարույթ է սկսել Brexit-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում։

«Եվրահանձնաժողովն այսօր Միացյալ Թագավորությանը նամակ է ուղարկել՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի մասին արձանագրության հիմնական դրույթների խախտման մասին, ինչպես նաև (ԵՄ-ից – խմբ.) դուրս գալու մասին Համաձայնագրի բարեխղճության պարտավորությունների խախտման մասին՝ պաշտոնական ծանուցմամբ », – ասվում է հայտարարության մեջ:

Լոնդոնը մեկ ամիս ժամանակ ունի նամակին պատասխանելու համար: Դատավարության հետևանքով Բրյուսելը կարող է տուգանքներ նշանակել:

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Brexit-ի անցումային շրջանն ավարտել են այս տարվա հունվարի 1-ին, երբ ուժի մեջ մտավ կողմերի միջև Առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը: Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից՝ կառույցին 47 տարի անդամակցելուց հետո և Brexit-ի մասին հանրաքվեից չորսուկես տարի անց:

Միացյալ Թագավորություն-ԵՄ համագործակցության պատմական համաձայնագիրը ձեռք է բերվել դեկտեմբերի 24-ին՝ ամիսներ տևած բարդ բանակցություններից հետո: Համաձայն գործարքի պայմանների՝ Բրիտանիան լքել է միասնական շուկան և ԵՄ Մաքսային միությունը, բայց կողմերը կշարունակեն ազատ առևտուր կատարել ՝ առանց տուրքերի և քվոտաների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում