Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Ուզում եմ երևանցիներից ներողություն խնդրել ստեղծված իրավիճակի համար, որովհետև դրա պատասխանատուն նաև մենք ենք:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ աշխատանքից դեռևս չազատված վարորդները ցանկության դեպքում կարող են վերադառնալ աշխատանքի:

Առավոտյան լինելո՞ւ է ավտոբուս, մարդիկ գնա՞ն աշխատանքի՝ հարցին, Ավինյանն ասաց՝ վստահ է, որ տրանսպորտն աշխատելու է:

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը տրանսպորտն աշխատելու է, հաճախականության միգուցե մի փոքր խնդիր լինի, բայց եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները, մարդկանց էլ կոչ կանենք էս ծանր ժամանակահատվածում կանգառներից մարդկանց տեղափոխել:

Հուսով եմ, որ մարդիկ հասկանում են, թե այս գործընթացը ինչու է արվում: Սա արվում է, որ բարեվարքության նորմ սահմանենք «Երևանի ավտոբուս»-ում, որը մինչև այս չի իրականացվել»,- ասաց Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում