Թալանել են «Ռոմայի» ֆուտբոլիստի տունը

Երեկ թալանել են «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգի տունը: Այս մասին գրել է La Gazzetta dello Sport-ը: Հաղորդվում է, որ առավոտյան ժամը հինգին երեք զինված մարդ ներխուժել է խաղացողի տուն: Սմոլինգի ամբողջ ընտանիքը քնած է եղել: Հանցագործները ստիպել են Սմոլինգին բացել չհրկիզվող պահարանը և տալ նրանց այնտեղ գտնվող բոլոր իրերը։
Հիշեցնենք, որ վերջերս թալանել էին նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի տունը:
Կարծիքներ