Նյու Յորքի երկնքում հայտնվել են երկվորյակ աշտարակների ուրվանկարները
ԱՄՆ-ում այսօր հիշում էին սեպտեմբերի 11-ի հրեշավոր ահաբեկչությունների զոհերին: 19 տարի առաջ Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների և Պենտագոնի շենքի վրա հարձակումների արդյունքում զոհվեց շուրջ 3000 մարդ:
Մինչ օրս այն շարունակում է մնալ պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունը:
Նյու Յորքի հուշահամալիրում լուսարձակներ էին միացվել, որոնք հավաքվածներին հիշեցրին Երկվորյակ աշտարակների ուրվանկարները: Այս տարի ողբերգության վայր են եկել միայն զոհերի հարազատները: Դա պայմանավորված է համավարակի սահմանափակումներով:
Կարծիքներ