Էգեյան ծովում հրդեհվել է Մալթայի դրոշով զբոսանավը

Էգեյան ծովում հրդեհվել է Մալթայի դրոշով զբոսանավը

Մալթայի դրոշով Navis One զբոսանավը բռնկվել է Էգեյան ծովի հունական Կուֆոնիսի կղզու մոտ, և նավում գտնվող 22 մարդ փրկվել է: Այս մասին հաղորդում է հունական newsbomb.gr տեղեկատվական պորտալը ։

Նրա խոսքով՝ զբոսանավը հրդեհվել է կղզու նավահանգստի մոտ։ Նրա բոլոր 22 ուղևորներն ու անձնակազմը մասնավոր նավով տեղափոխվել են Կուֆոնիսի Մարինա և ապահով են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում