Գերմանիայում ծայրահեղականները հրապարակել են «թշնամիների ցուցակները»

Գերմանիայում ծայրահեղականները հրապարակել են «թշնամիների ցուցակները»

Գերմանիայում ծայրահեղականները, անվտանգության ծառայությունների տվյալներով, 2010 թվականից ի վեր 24 այսպես կոչված «թշնամիների ցուցակներ» են հրապարակել, որոնք «քաղաքական եւ սոցիալական ակտիվ անհատների եւ կազմակերպությունների» անուններ են ներառում»,- ուրբաթ` մարտի 5-ին, հայտնում է Die Welt թերթը` վկայակոչելով Բունդեսթագում «Ազատ դեմոկրատական ​​կուսակցություն» (FDP) խմբակցության խնդրանքով Գերմանիայի կառավարության պատասխանի պատճենը:

Դաշնային կառավարությունն իր պատասխանում չի նշել այդ տեղեկատվությունը տարածող խմբերի քաղաքական սպեկտրը: Die Welt-ը նշում է, որ նման ցուցակներ հրապարակվում են ինչպես աջ, այնպես էլ ձախ ծայրահեղականների կողմից: Գերմանիայի կառավարությունը նշել է, որ «թշնամիների ցուցակներն» իրենցից հասցեների եւ անձնական տեղեկությունների ցանկ են ներկայացնում, ինչպես նաեւ` լուսանկարներ, ընդ որում, այդպիսի տվյալների հրապարակումն «ակնհայտ կամ քողարկված սպառնալիք է»:

Հրապարակված 24 ցուցակներից 20-ը կարելի է գտնել ինտերնետում: Գերմանիայի կառավարությունը չի նշել կոնկրետ կայքեր` վկայակոչելով այն փաստը, որ այս տեղեկատվության տարածումը կբարդացնի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի աշխատանքը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը վերջերս առաջարկել էր առանձնացնել ենթադրյալ քաղաքական հակառակորդների անձնական տվյալների հրապարակումը առանձին քրեական հոդվածում, փոխանցում է DW-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում