Մարսելի հրեական դպրոցի մոտ ձերբակալել են դանակով զինված տղամարդու

Մարսելի հրեական դպրոցի մոտ ձերբակալել են դանակով զինված տղամարդու

Մարտի 5-ին դանակով զինված տղամարդու են ձերբակալել Մարսելի հրեական դպրոցի մոտ: Այդ մասին հայտնել է Actu նորությունների պորտալը: Պորտալի տեղեկատվությամբ՝ տղամարդը ձերբակալվել է մոտավորապես 08:15-ին (Երեւանի ժամանակով 11:15-ին) դպրոցի անվտանգության աշխատակիցների կողմից:

Պահապանների ուշադրությունը գրավել Է տղամարդու տարօրինակ պահվածքը, որն անցել է դպրոցի մոտով եւ մտել հարեւանությամբ գտնվող խանութ: Այնտեղ նա ձերբակալվել է եւ հետագայում հանձնվել ոստիկանությանը: Ըրոշ զանգվածային լրատվամիջոցներ նաեւ հայտնել են, թե տղամարդը փորձել Է մտնել դպրոցի շենք, սակայն ոստիկանության պրեֆեկտուրան հերքել է այդ տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում