Կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Էրեբունի վարչական շրջանում
ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ստուգայցեր է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում նաև տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ։
Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները շարունակական են, իսկ ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։
Կարծիքներ