Ավարտվեցին Տոկիոյի Օլիմպիական խաղերը․ Հաջորդ Խաղերը կանցկացվեն Փարիզում

Ավարտվեցին Տոկիոյի Օլիմպիական խաղերը․ Հաջորդ Խաղերը կանցկացվեն Փարիզում

Տոկիոյում ավարտվեցին ամառային օլիմպիական խաղերը։ Փակման արարողությունն անցկացվեց Տոկիոյի Ազգային մարզադաշտում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախի կողմից։

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 205 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ 33 մարզաձեւում վիճարկեցին մեդալների 339 հավաքածու։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 օլիմպիադայում առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը, իսկ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 47-րդ տեղը։ Հաջորդ Խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում