Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատը
Ֆրանսիայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ երիտասարդներ թուրքական դրոշներով, երկաթե ձողերով և դանակներով հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնաս պատճառել: Այդ օրը մոտ 500 ֆրանսիահայ խաղաղ բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ Ադրբեջանի սադրանքների։ Ձերբակալվել էր հարձակման կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը, և «Գորշ գայլերի» ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու համար։
Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել այդ գործով դատական առաջին նիստը։ Ֆրանսիայի Բուրգ էն Բրեսեի դատախազությունը Չեթինի նկատմամբ 6 ամսվա հետաձգմամբ ազատազրկման, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկելու և 2․000 եվրո վճարելու պահանջ է ներկայացրել։
Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական գործունեությունը։ Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։
Կարծիքներ