Հոկտեմբերի 24-30-ը հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, առողջացել 278 քաղաքացի
Հոկտեմբերի 24-30-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, կատարվել է 2301 թեստավորում: Առողջացել է 278 բուժառու, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445242 դեպք, որոնցից 434288-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 373 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3228468 թեստավորում:
Կարծիքներ