ԱՄՆ-ն ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը

ԱՄՆ-ն ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան «Թվիթեր»-ի իր էջում գրել է.

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը։ 

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում