Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը. Նեդ Փրայս

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ներկայացրել է պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղարը մեր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են կայուն խաղաղության պայմանագրի ձեռքբերման համար։

Մեկ շաբաթից հետո, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ՝ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի խաղաղ  բնակիչների մահերը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղության գործընթացում:

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և ընդգծել է, որ առաջընթացի միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- նշված է Փրայսի տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում