Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի՝ ի հիշատակ այսօրվա զոհերի

Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կկատարվի՝ ի հիշատակ այսօրվա զոհերի

Վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար:

Այս մասին հայտնում են Արցախի թեմից:

«Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները»,-ասված է թեմի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր՝ ժամը 01:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում