Ռուս դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան

Ռուս դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան

Ռուսական դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցները լքում են Ուկրաինան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Ըստ Ուկրաինայի քաղաքացիների հայտարարությունների՝ Ուկրաինայում ռուս դիվանագետներն ու հյուպատոսական աշխատակիցները սկսել են մեկնել Ռուսաստան։ Այդ մասին են, մասնավորապես, վկայում հյուպատոսություններում եւ դեսպանատանն ընդունելությունների ժամանակ առաջացած դժվարությունները»,- ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ արեւմտյան որոշ երկրների կողմից պաշտոնապես հայտարարված տարհանման ֆոնին դա «հուշում է, որ Մոսկվան որոշել է գնալ նույն ճանապարհով»։

«Ի դեպ, Սերգեյ Լավրովն ակնարկել է նման սցենարի հավանականությունը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»,- հիշեցրել է նա։

Լավրով-Թրաս հանդիպումը կայացավ  փետրվարի 10-ին։ Այդ ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Մոսկվան նայել է արեւմտյան երկրների գործողություններին եւ, հավանաբար, եւս խորհուրդ կտա Ռուսաստանի դիվանագիտական ​​հաստատությունների ոչ հիմնական անձնակազմին տուն վերադառնալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում