Պրիգոժինը Սուրբ Զատիկի առիթով հանձնարարել է ռազմագերիների մեծ խումբ ուղարկել Ուկրաինա
Զատկի տոնի առթիվ «Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հանձնարարել է ուկրաինացի ռազմագերիների մեծ խումբ տեղափոխել Կիև: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է նրա մամուլի ծառայության «Թելեգրամ» ալիքում։
«Պատրաստեք բոլորին, կերակրեք և ստուգեք վիրավորներին: Թող նրանց բժիշկները հետազոտեն: Պետք է նրանք Ուկրաինայի տարածք հասնեն ճաշից առաջ»,- ասել է Պրիգոժինը:
Զատիկը քրիստոնեական գլխավոր տոնն է, որն այս տարի նշվում է ապրիլի 16-ին:
Կարծիքներ