Ալժիրում անտառային հրդեհները 65 մարդու կյանք են խլել. երկրում սուգ է հայտարարված

Ալժիրում անտառային հրդեհները 65 մարդու կյանք են խլել. երկրում սուգ է հայտարարված

Ալժիրի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 65 մարդ: Դրանց շարքում 28-ը զինվորականներ են, ովքեր եկել էին օգնելու հրշեջներին պայքարելու տարերային աղետի դեմ: Նախագահ Աբդելմաջիդ Թեբունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է BBC-ն: 

Մասնագետները նշում են, որ հրդեհները, որոնք լայն տարածում են ստանում բարձր ջերմաստիճանի ու քամիների հետևանքով, վատագույնն են երկրի պատմության ընթացքում:

Միտումնավոր հրդեհներ առաջացնելու կասկածանքով մի քանի մարդ ձերբակալված է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում