Ծագել են իրավական խնդիրներ. Կարեն Անդրեասյանը՝ արցախցի դատավորների հետ հանդիպման մասին

Ծագել են իրավական խնդիրներ. Կարեն Անդրեասյանը՝ արցախցի դատավորների հետ հանդիպման մասին

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հերքել է իր մասին հրապարակված հոդվածը, որում ասվում էր, թե լուծում չի տվել արցախցի դատավորներին խնդիրներին. «Հերքում եմ: Ամոթալի սուտ է: Նույնիսկ դեղին մամուլին սազական չեն նման ստերը: 

Ես ընդհանրապես չեմ անդրադառնում իմ մասին հրապարակվող բազմաթիվ կեղծիքներին, բայց սա այլ դեպք է, քանի որ վերաբերում է բոլորիս համար շատ ցավոտ արցախցիների խնդիրներին:

Այս հոդվածում իմ մասով ճիշտն այն էր միայն, որ իսկապես ընդունել եմ իմ արցախցի գործընկերներին: Շատ անկեղծ ներկայացրել եմ մեր հնարավորությունները: Թոշակների և սոցիալական այլ բարձրացված խնդիրների մասով ասել եմ, որ այլ պաշտոնյաներից է կախված հարցը: Խոստացել եմ խնդիրներն ու լուծումները փոխանցել այդ պաշտոնյաներին և այդպես էլ արել եմ: Մեր համակարգում աշխատանքի տեղավորման խնդիրներով սկսել ենք զբաղվել, սակայն ծագել են իրավական խնդիրներ, որոնց մասին գրված է հենց նույն այս ստերով լի հոդվածում:

Խնդրում եմ, գոնե մի շահարկեք այն թեմաները, որոնք վեր են ցանկացած անբարո մանիպուլյացիաներից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում