«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ռ. Մխիթարյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում՝ թիվ 109 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Հարոյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում