Քննարկվել են միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման հարցեր
Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարներին, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնություններին։
Քննարկվել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հանրային դիվանագիտությանն առնչվող թեմաների։
Կարծիքներ