Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 2669 մարդ
Վրաստանում օգոստոսի 29-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2669 նոր դեպք, հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 6177 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 482732 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 76 մարդ, ընդհանուր՝ 7251:
Կարծիքներ