Ստանիսլավ Զասը հանդիպել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին. քննարկել են ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները՝ ստեղծված իրավիճակում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ՝ հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:
«Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Քննարկվել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները»,- նշված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ