Comex-ում ոսկու գինն իջել է 2 հազար դոլարից ցած
Ոսկու գինը Comex սակարանում կայացած սակարկությունների ընթացքում իջել է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 991.4 դոլար, ինչը 2.4 տոկոսով ցածր է նախորդ առեւտրաշրջանի փակման նշագծից: Այդ մասին են վկայում Երեւանի ժամանակով 12:08-ի դրությամբ հարթակի տվյալները:
Վերջին անգամ ոսկու արժեքը ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 2 հազար դոլարից ցածր է եղել ընթացիկ տարվա օգոստոսի 4-ին: Երեւանի ժամանակով 12:15-ին ոսկու գնանշումները դանդաղեցրել են նվազումը մինչեւ 1.9 տոկոս, թանկարժեք մետաղը վաճառվել է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 2 հազար դոլարի մակարդակում: Իր հերթին, Ռուսաստանի «Պոլյուս» ոսկու արդյունահանման խոշորագույն ընկերության բաժնետոմսերը Մոսկվայի սակարանում կայացած սակարկությունների ընթացքում նվազում են 3.2 տոկոսով՝ մինչեւ 17 հազար 190 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց: Ըստ որում Petropavlovsk-ի բաժնետոմսերն էժանացել են 2.5 տոկոսով՝ մինչեւ 31.98 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ