ԲԸՏՄ-ն մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չի հայտնաբերել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական գործառույթները բացօթյա հանգստի գոտիներում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, oգոստոսի 11-ին տեսուչները կրկնայցով եղել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում: Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը կատարել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակը սխալ կրող քաղաքացիներին զգուշացրել և տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։
Վերջին օրերին մայրաքաղաքի զբոսայգիների դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, ցուցանիշների նվազման դրական դինամիկան պահպանվում է։
«ԲԸՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը։ Ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ