Զբոսաշրջային կենտրոն Ջերմուկի համար անհրաժեշտություն է հենց այս ոլորտի վերականգնումը. համայնքապետը հրավիրում է

Զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Ջերմուկի համար այսօր անհրաժեշտություն է դարձել հենց այս ոլորտի վերականգնումն ու առաջընթացը։
Այս մասին հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը՝ հրավիրելով բոլորին Ջերմուկ:
«Մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է անցկացնել ամանորյա հանգիստը Հայաստանից դուրս:
Չքննարկելով (դրսում անցկացնելու վերաբերյալ) մարդկանց ճաշակն ու նախասիրությունները, բոլորին հրավիրում եմ անցկացնել Ամանորը մեր երկրի ամենագեղեցիկ, ամենահյուրընկալ քաղաքում՝ հնարավորություն ունենալով հիշարժան ու գեղեցիկ հանգստից բացի, նպաստելու հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը»,-նշել է նա։
Կարծիքներ