Մադուրոն հայտարարել է ամերիկացի դիվերսանտի ձերբակալության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Ֆալկոն նահանգի Քարդոն նավթավերամշակման գործարանում իրավապահները ԱՄՆ հետախուզության զինված գործակալի են ձերբակալել: Այս մասին նա հայտարարել է պետական հեռուստատեսության եթերում:
Մադուրոն խոսել է նաեւ «Պալիտո» գործարանում դիվերսիայի ծրագրի մասին: Նրա խոսքով՝ գործակալի խնդիրներից մեկը Վենեսուելայի Ֆալկոն նահանգում նավթավերամշակման գործարանի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելն է եղել:
«Ամերիկացի լրտեսին ձերբակալել են, նա իր մոտ զենք և մեծ քանակությամբ դոլարներ է ունեցել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ սեպտեմբերի 10-ին տապալվել է Կարաբոբո նահանգի նավթավերամշակման գործարանում պայթյուն կազմակերպելու ծրագիրը:
Կարծիքներ