Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ

Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ

Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ:

Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ է ուղարկվել Թուրքիա, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում