«Ինտերը» հաղթեց «Նապոլիին»

«Ինտերը» հաղթեց «Նապոլիին»

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրիշրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակիառաջատար «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Միլանում կայացած խաղի մեկնարկում թիմերը հարգանքի տուրքմատուցեցին «ֆուտբոլի արքա»-ին` մեկ րոպե լռությամբ հարգելով բրազիլացու հիշատակը: Մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով` առավել վստահ գործելովպաշտպանությունում: Առաջին կեսում ակումբների գրոհներն այդքան էլ սուր չէին և միայնխաղակեսի վերջնամասում «Նապոլի»-ն լավ առիթ ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայնվերջին հարվածը չստացվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում` 56-րդ րոպեին, «Ինտեր»-ն օգտագործեց իրեն տրվածհնարավորությունը: Տուգանային հրապարակում դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդին Ջեկոն: Գրոհին իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագՀենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր»-«Նապոլի»` 1:0:

Իտալիայի առաջնության հաջորդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հունվարի 7-ին ուժերը կչափի«Մոնցա»-ի հետ:

Այժմ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 16-րդն է և ունի 33 միավոր: Առաջատարը41 միավորով «Նապոլի»-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում