Յուրի Կարաևը խուսափել է Բելառուսում տիրող իրավիճակը համարել հեղափոխություն
Известия-ի տեղեկությունների համաձայն Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը հայտնել է, թե երկրում տիրող իրավիճակը, չնայած շարունակվող ցույցերին, չի համարում հեղափոխություն:
Նա նշել է, որ «յուրաքանչյուր հեղափոխություն, յուրաքանչյուր քաոս» ծնում են բնակչության կյանքի անկում:
«Փառք Աստծո, մեզ մոտ հեղափոխության չի հասել»,- ընդգծել է բելառուս նախարարը: Կարաևը հավելել է, որ երկրում «անվտանգության և հանգստության մակարդակին նախանձել են բոլորը»:
Հիշեցնենք, որ Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը հայտարարել է, որ ստանձնում է բողոքի ցույցերի ժամանակ պատահական մարդկանց ստացած վնասվածքների պատասխանատվությունը և ներողություն է խնդրում:
Կարծիքներ