Հայտնի է՝ Հայաստանը քանի «CAESAR» հրետանային համակարգ է ձեռք բերել Ֆրանսիայից և երբ դրանք կժամանեն
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը հայտնել է, որ Հայաստանի՝ Ֆրանսիայից գնած CAESAR հրետանային համակարգը կազմում է 36 միավոր:
«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բյուսոնը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման մասին:
Կարծիքներ