ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ տեղ-տեղ ձյուն է տեղում և առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-16-րդ կմ-ն ընկած հատվածը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի ոլորանները, Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհը և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածը դժվարանցանելի են բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա, Ապարան-Արագած ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գեղարքունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ