Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով տուժածների թիվն ավելացել է

Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով տուժածների թիվն ավելացել է

Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 99-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատահարի պահին հանքահորում եղել է 287 հանքագործ: Մահացել է 51 մարդ:

Պայթյունից հետո հիվանդանոցներում շարունակում է մնալ 16 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում