Մոտ 500 աշակերտ արգելափակված է մնացել ջրով շրջապատված դպրոցում (լուսանկար)
ինական Հուբեյ նահանգի Հուանգան քաղաքային շրջանի դպրոցներից մեկի ավագ դասարանի մոտ 500 աշակերտ չդադարող անձրևներից գոյացած ջրհեղեղի պատճառով չի կարողացել դուրս գալ ուսումնական հաստատությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Շրջանի հասարակական անվտագության վարչությունից հայտնել են, որ ջրի խորությունը հասնում է 1,6 մետրի։
Պատահարի մասին տեղեկանալուց հետո շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցներ և փրկարարներ են ժամանել դեպքի վայր․ հատուկ նշանակության տեխնիկայի միջոցով դպրոցից մոտ 300 ավագ դասարանցի է դուրս բերվել, մոտակա օրերին մնացած դպրոցականներին նույնպես նախատեսվում է դուրս բերել դպրոցից։
Քաղաքային տարբեր շրջաններում արտակարգ դրության արագ արձագանքման ռեժիմ է սահմանվել և ակտիվորեն միջոցներ են ձեռնարկվում ջրհեղեղի դեմ պայքարի համար։
Նահանգում հորդառատ անձրևները չեն դադարում արդեն չորրորդ օրը․ դրա հետևանքով աղետի գոտում է հայտնվել ավելի քան 2,314 միլիոն մարդ, մահացել է երկու, անվտանգ վայր տեղափոխվել՝ ավելի քան 42,2 հազար մարդ, այս պահին արագ օգնության կարիք ունի մոտ 41,7 հազար հոգի։
Աղետի հետևանքով գյուղատնտեսական նշանակության 384 հազար հեկտար հող է ավերվել, մոտ 28,3 հազար հա տարածքի բերքն ամբողջովին ոչնչացել է։ Բացի այդ, ավերվել է ավելի քան 420 բնակելի տուն և շինություն, մոտ 400 շենք վթարային վիճակում է գտնվում․ ջուրը թեթևակի վնասել է ավելի քան 760 շենք։
Կարծիքներ