Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Օսլո
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Օսլո:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ընտրանու կազմում հանդես կգան` Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Իսկ հունահռոմեական հավաքականում ընդգրկվել են` Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրայր Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գեղամ Թորգոմյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Կարծիքներ