Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ. Փամբուխչյան

Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ. Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:

«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է՝ մեջբերում եմ «Փաշինյանն է հրահրել պատերազմն իր ոչմիթիզական, ազգայնական ելույթներով»: Փաստորեն երկրի երկրորդ նախագահ աշխատած մարդը

Ա. արդարացնում է Ադրբեջանին

Բ. ազգայնական բառապաշարը համարում է հրահրող, այն պարագայում, երբ իր ղեկավարած ԱԺ խմբակցությունն ամեն պատեհ առիթով հանդես է գալիս ազգայնական դիրքերից՝ մեզ մեղադրելով ապազգայնության մեջ:

Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում